Իրաքի մայրաքաղաք Բաղդադում նոյեմբերի 14-ին առնվազեն 47 մարդ է տուժել արցունքաբեր գազով շնչահեղձությունից:
Հոնկոնգի ոստիկանությունը հայտարարել է, որ նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան բողոքողներն աղեղներից նետեր են արձակել ոստիկանների վրա եւ ծաղկամաններ նետել:
Առետրի հարցերի շուրջը Չինաստանի եւ ԱՄՆ-ի բանագնացները բարձրացված մաքսերի փոխադարձ չեղարկման խորացված քննարկում են վարում:
Քուվեյթի վարչապետ շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ աս-Սաբահը նոյեմբերի 14-ին պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել պետության ղեկավար Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահին:
Հնդկաստանի Դելիի դաշնային տարածքի իշխանությունները նոյեմբերի 14-ին փակել են բոլոր դպրոցներն օդի որակի վատթարանալու պատճառով:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Մոսկվայի համար երկխոսության դիվանագիտական կապուղիները բաց են, դաշինքը ձգտում է ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ։
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան հայտարարել է, որ մի խումբ մարդիկ, որոնք ներխուժել են Բրազիլիայում երկրի դեսպանություն, դրա տարածքից հեռացել են «խաղաղ ճանապարհով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին այցելել է Վաշինգտոն, որտեղ նրան Սպիտակ տանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. քրդական, հունական ու հայկական կառույցները բարձրաձայնել են ընդդեմ այս այցի՝ բողոքի ցույց անցկացնելով Սպիտակ տան մոտ:
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը նոյեմբերի 13-ին դիմել է կաթոլիկ եկեղեցուն, ՄԱԿ-ին եւ Եվրոպայի երկրներին՝ քաղաքական ճգնաժամը լուծելու համար իր ընդդիմախոսների հետ երկխոսությանը միջնորդություն ցույց տալու խնդրանքով։
Իսրայելի եւ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման ներկայացուցիչները համաձայնության են հասել հրադադարի շուրջը:
Նախօրեին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի հայկական առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի դեպք է արձանագրվել: Ավելի կոնկրետ՝ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներխուժել է հայկական եկեղեցու տարածք և սև ներկով ներկել Գարեգին Նժդեհի հուշատախտակը:
Վաշնգտոնի վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13-ին մերժել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանների գանգատը, որոնք փորձել են վիճարկել ստորադաս դատական ատյանի վճիռը, որը Կոնգրեսին թույլ է տալիս ստանալ պետության ղեկավարի հարկային հայտարարագրերին ծանոթանալու հնարավորություն: Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեղի ունեցավ այն, ինչից խուսափում էինք: Սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ: Դա տեղի ունեցավ Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո, որին մասնակցում էր Սենատորը»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջին անգամ էբոլա տենդի պատվաստանյութը համարել է որակի, անվտանգության եւ արդյունավետության բարձր չափորոշիչներին համապատասխան: Այդ քայլը կոչված է արագացնելու նրա լիցենզավորումն ու կիրառումը այն երկրներում, որոնց վրա կախված էր վիրուսի տարածման սպառնալիքը:
Վենետիկում շարունակվում են 1966 թվականից ի վեր խոշորագույն հեղեղումները. իշխանությունները հայտնում են, որ տարերային աղետի պատճառով զոհվել է երկու մարդ:
Իսպանիայի ազգային ոստիկանությունն առայժմ չի կարող հայտնաբերել Վենեսուելայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար (2004 – 2008) Ուգո Կարվախալին, որին պետք է հանձնեն ԱՄՆ-ին:
Չինական EHANG ընկերությունը մտադիր է գործարկել աշխարհում առաջին կոմերցիոն աէրոտաքսի ծառայությունն արդեն այս տարի: Դա տեղի կունենա Գուանչժոուում՝ 15 միլիոն բնակչություն ունեցող հսկայական մեգապոլիսում: Առաջին փուլում այս ստարտափի հաճախորդներ կդառնան զբոսաշրջային ընկերությունները, բժշկական կազմակերպությունները, ինչպես նաև տրանսպորտային ընկերությունները:
Վաշինգտոնում հայերը, հույները և քրդերը բողոքի ակցիա են անցկացնում Սպիտակ տան դիմաց, որտեղ պլանավորվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
«Փաշինյանի հետ Լավրովի համաձայնության համար, կարծում եմ՝ տրվել են կուլիսային բացատրություններ ադրբեջանական կողմին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցին Հայաստանի Հանրապետություն:
Լիբանանյան իրադարձությունները սոցիալ-տնտեսական եւ քաղաքացիական բնույթից հատելով սահմանը անցել էին արդեն քաղաքական հարթություն եւ վերածվել վարչակարգի եւ ընդհանուր պետական համակարգի արմատական փոփոխության համընդհանուր պահանջով հատկանշվող շարժման։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել 13 երկրներում գործող 22 ընկերությունների դեմ՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու հիմնավորմամբ։ Ցանկում տեղ են գտել նաև թուրքական ընկերություններ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն անեւրիզմի հեռացման հաջող վիրահատություն է տարել: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան։
2025 թվականին նավթի համաշխարհաձյին պահանջարկը կաճի օրական 6,6 միլիոն բարելով՝ մինչեւ օրական 103,5 միլիոն բարել, հետեւում է էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) World Energy Outlook 2019 տարեկան կանխտեսումից, որը հրապարակվել է նոյեմբերի 13-ին։
Նոր Զելանդիայի խորհրդարանն էվթանազիան թույլատրող օրինագիծ է ընդունել:
Հանրաճանաչ ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) «Թվիթեր»-ում անդրադարձել է ահաբեկիչների կողմից Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետի ու նրա հոր սպանությանը՝ խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահին:
«Եթե հունվար ամիսն է, և ինչ-որ մեկն առաջարկի գնալ Սևանում լողալու, ապա առաջարկն այնքան էլ տրամաբանական չի լինի, իսկ եթե հուլիս ամիսն է, ապա այդ առաջարկի մեջ կլինի տրամաբանություն: Տարածաշրջանային իրավիճակն ու մթնոլորտը ցույց է տալիս, որ այդտեղ փետրվար ամիսն է, և պետք չէ իրերը հավաքել, գնալ լողանալու, քանի որ կարող ենք մրսել»:
Աֆղանստանում նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը վերստին հետաձգվել է:
Առնվազն 16 պաղեստինցի է դարձել Գազայի հատվածին իսրայելական բանակի՝ նոյեմբերի 12-ից չդադարող հարվածների զոհը, տուժել՝ եւս շուրջ 50-ը:
Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսության համար հնարավորությունները կարող են անհետանալ, եթե ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրանմփը մոտ ժամանակներս չանցկացնեն երրորդ գագաթնաժողով:
Բրազիլիայի ԱԳ նախարարությունը երկրի կառավարության անունից շնորհավորել է Ժանին Անիեսին Բոլիվիայի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: