Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշների և Կատարի վարչապետ շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանիի հետ։ Այս մասին հաղորդում է Լիբանանի նախագահի գրասենյակը։

Հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լիբանանում հրադադարի ամրապնդման և Իսրայելի ռազմական էսկալացիայի դադարեցման ուղիները։ Պաշտոնյաները նաև քննարկել են այս համատեքստում ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ «համակարգող խումբ» ստեղծելու հնարավորությունը, որը կվերահսկի դրա իրականացումը։

Ավելի վաղ Շվեյցարիայում ավարտվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի վերջնական ավարտին ուղղված բարձր մակարդակով բանակցությունները, որի արդյունքում ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են ստեղծել «հակամարտության կարգավորման խումբ», որը կներառի Լիբանանի կառավարությունը և «կապահովի Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման պահպանումը՝ համաձայն փոխըմբռման հուշագրի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930