Երկու տարի առաջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված մոտ 2.5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարքի իրականացումն ուղեկցվում է սկանդալներով: Թուրքիա մատակարարված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերն այժմ Անկարայում փորձարկման փուլում են: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Ալ Մուստաքբալ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Սաադ Հարիրին, որը կատարում է Լիբանանի վարչապետի պարտականությունները, նոյեմբերի 26-ին վերջնականապես հայտարարել է, որ հրաժարվում է գլխավորել նոր կոալիցիոն կաբինետը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ իր երկրի հարաբերությունները բնութագրել է որպես շատ բարդ։
Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-ի, ավելի քան 600 բնակիչ դիմել է բժշկական օգնության: Այդ մասին հայտնել է Exit լրատվական պորտալը:
«Հերիոն» հզոր ցիկլոնը, որը շարժվում է Հունաստանի արեւմուտքից դեպի արեւելք, անցած գիշեր Եգեյան ծովում անցել է Հունաստանի կղզիներով:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի բանագնացները նոյեմբերի 26-ին հեռախոսազրույց են ունեցել առեւտրատնտեսական հարցերի շուրջը, պայմանավորվել են շփումներ պահպանել առեւտրական համաձայնագրի առաջին մասի շուրջը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջույնի հեռագիր է հղել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես հաղորդել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը, ուղերձն ուղարկվել է Ռուսաստանի երկնքով քահանայապետի թռիչքի պահին Ճապոնիայից մեկնելու ճանապարհին, որտեղ նա նոյեմբերի 26-ին ավարտել է իր առաքելական այցը։
Նոյեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 06:54-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.450 և արևելյան երկայնության 19.440 աշխարհագրական կոորդինատներով (Ալբանիա՝ Տիրանա քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք, Ադրիատիկ ծով), օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ամերիկացի սենատոր Քրիս վան Հոլենը հայտարարել է, որ Թուրքիան հատել է հերթական «կարմիր գիծը»՝ ձեռնամուխ լինելով Ռուսաստանի կողմից մատակարարված C-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի ռադարների փորձարկմանը:
Լիբանանի բանակի եւ ժանդարմերիայի ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին վերահսկողության տակ են վերցրել իրադրությունը Բեյրութի արեւմտյան թաղամասերում սուննիների «Ալ Մուսթաքբալ» կազմակերպության կողմնակիցների եւ շիաների «Ամալ» կազմակերպության ակտիվիստների միջեւ ծայր առած բախումներից հետո:
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դենիել Ուոլշը թողնում է իր զբաղեցրած պաշտոնը: Այդ մասին հայտնել է The Washington Post թերթը:
Թուրքիան նոյեմբերի 25-ին և 26-ին փորձարկելու է Ռուսաստանից գնած հակաօդային պաշտպանության S-400 զենիթահրթիռային համակարգերի առաջին դիվիզիոնը, որը տեղակայված է մայրաքաղաք Անկարայում: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Չինուհին տասը կողոսկր է ջարդել հազի սաստիկ նոպայից հետո:
Պերճանքի առարկաներ թողարկող ֆրանսիական ընկերությունների խումբը՝ LVMH – Louis Vuitton Moet Hennessy-ը, հաստատել է Tiffany խոշորագույն անդրազգային ոսկերչական ընկերությունը 16,2 մլրդ դոլարով ձեռք բերելու վերաբերյալ տեղեկատվությունը:
Դրեզդենում անհայտ կողոպտիչները թափանցել են «Կանաչ կամար» թանգարան, որտեղ պահվում է Եվրոպայում գանձերի խոշորագույն հավաքածուն:
Եվրոպայի Եվրոպոլ ոստիկանական գործակալության հաքերները Բելգիայի դաշնային ոստիկանության փորձագետների հետ համատեղ հաջող կիբեռգրոհ են ձեռնարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ինտերնետ-ռեսուրսի՝ այսպես կոչված Amaq լրատվական գործակալության վրա:
: ԵՄ-ի խորհուրդը նոյեմբերի 25-ին Եվրամիության բյուջեի նախագիծը հաստատել է 168,7 մլրդ եվրո ծախսերի ծավալով, ինչը 1,5 տոկոսով ավելի է 2019 թվականի բյուջեից:
Ուրուգվայի նախագահի ընտրություններում ձայների հաշվումն ավարտվել է «տեխնիկական ոչ-ոքիով». կասկածելի ձայների քանակությունը, որոնք ստուգում են պահանջում, գերազանցում է թեկնածուների արդյունքների տարբերությունը, ընտրական դատարանը որոշումը կհրապարակի մի քանի օրվա ընթացքում։
60-ից ավելի բժիշկներ են ստորագրել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ղեկավար Փրիթի Փաթելի անունով հղված բաց նամակը՝ նախազգուշացմամբ, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարող է մահանալ բանտում, եթե շտապ բժշկական օգնություն չստանա։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերը պաշտոնաթող է արվել, նրա տեղի համար թեկնածու կառաջադրվի Նորվեգիայում ԱՄՆ-ի դեսպան ծովակալ Քեն Բրեյթուեյթը։
Դեմոկրատամետ ուժերի ներկայացուցիչները ձայների նախնական հաշվումից հետո բացարձակ մեծամասնություն են ստանում Հոնկոնգի շրջանային խորհուրդների ընտրություններում:
Հոռմի Ֆրանցիսկոս պապը հիշեցրել է ատոմային էներգիայի օգտագործման վտանգի մասին եւ հորդորել է պատասխանատու որոշումներ կայացնել էներգետիկայի բնագավառում հանուն ապագա սերունդների: Նոյեմբերի 25-ին այդ մասին Ճապոնիայի մայրաքաղաքում քահանայապետը հայտարարել է 2011 թվականի երկրաշարժից եւ ցունամիից տուժածների հետ հանդիպման ընթացքում, որոնք հանգեցրեցին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարին։
Բանակը եւ անվտանգության ուժերը հոկողության տակ են առել իրադրությունը Բեյրութի կենտրոնում, որտեղ ավելի վաղ անկարգություններ ու բախումներ են տեղի ունեցել խաղաղ ցուցարարների ու «Հըզբոլլահ» եւ «Խարակետ Ամալ» շարժումների կողմնակիցների միջեւ:
Փրկարարների ջոկատը նոյեմբերի 24-ին Տաներոն քաղաքի շրջանում (Վարի դեպարտամենտ) հայտնաբերել է մի ավտոմեքենա, որում գտել են տղամարդու եւ կնոջ մարմիններ:
Կարծես նրա նկատմամբ հանրային ճնշումն ազդել է: Միաժամանակ Գրահամը ասել է, որ իրեն Սպիտակ Տան մի պաշտոնյա է խնդրել վետո կիրառել թուրք-ամերիկյան հարաբերությունները «փրկելու» նպատակով: «Հաջորդ քվեարկությանը ես դա չեմ անի»,- նշել է Գրեհեմը»:
Իսպանական Մալագայից Պալմա դե Մայորկա ուղեւորվող կրուիզային նավի զբոսաշրջիկները հրաժարվել են կանգառ կատարել Բարսելոնայում եւ քվեարկել են երթուղին Տարագոնա փոխելու օգտին:
Այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում Մոսկվայի Շերեմետյեվո օդանավակայանից Անապա թռչող օդանավի երկրորդ օդաչուի ինքնազգացողությունը թռիչքի պահին հանկարծակի վատացել է և օդանավի անձնակազմը ստիպված է եղել հարկադիր վայրեջք կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում:
Էրդողան-Թրամփ բանակցություններից հետո ԱՄՆ Սենատում արշավ է սկսվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ: ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դևիդ Փերդյուն Լինդսի Գրեհեմից հետո երկրորդ սենատորն է, ով դեմ է հանդես գալիս Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությանը: Թիվ 150 բանաձևը բովանդակությամբ նման է հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ […]
Առանձին երկրների հովանավորչությունից եւ դրանով պայմանավորված միջազգային առեւտրատնտեսական վեճերից համաշխարհային ՀՆԱ-ի կորուստները մինչեւ 2020 թվականը կկազմեն շուրջ 700 մլրդ դոլար:
Հոնկոնգի Գերագույն դատարանը նոյեմբերի 18-ին Սահմանադրությանը հակասող է ճանաչել հանրահավաքների ժամանակ դիմակներ կրելու արգելքը: