Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին մնացել է Շվեյցարիայում՝ գլխավորելու փորձագիտական մակարդակով ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններում իրանցի բանակցողների խումբը: Այս մասին հաղորդել է ISNA գործակալությունը:

Ըստ գործակալության տեղեկատվության՝ բանակցությունների այդ փուլը կսկսվի հունիսի 22-ին, դրան նաև կմասնակցեն միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի ներկայացուցիչները:

Հիմնական պատվիրակությունը, ներառյալ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, արտգործնախարար Աբբաս Արաղչին և Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին, արդեն մեկնել են Շվեյցարիայից:

Բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Պակիստանը և Կատարը հանդիպումից հետո հայտարարել են, որ տեխնիկական բանակցությունները Շվեյցարիայում այս շաբաթ կշարունակվեն ավելի ցածր մակարդակի պաշտոնյաների մասնակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930