Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կարող է իմփիչմենթի հետաքննություն սկսել Բայդենի դեմ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մտադիր է հետաքննություն սկսել նախագահ Ջո Բայդենին իմփիչմենթ հայտնելու համար՝ արտասահմանում նրա ընտանիքի` կոռուպցիոն սխեմաներում ներքաշված լինելու պատճառով։ Հուլիսի 24-ին այդ մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է պալատի խոսնակ Քևին Մաքքարթին։

«Երբ Բայդենն իր թեկնածությունն էր քվեարկության առաջադրել նախագահի պաշտոնում, նա ամերիկացիներին ասաց, որ երբեք չի խոսել բիզնեսի մասին: Նա ասաց, որ իր ընտանիքը ոչ մի դոլար չի ստացել Չինաստանից, բայց հիմա մենք ապացուցեցինք, որ դա ճիշտ չէ, – ասել է Մաքքարթին: – Գործը կհասնի իմփիչմենթ հայտնելու համար հետաքննության»:

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի խոսքով՝ Բայդենն օգտագործում է այնպիսի հնարքներ, որոնք ամերիկյան քաղաքականությունը «չի տեսել Ռիչարդ Նիքսոնի ժամանակներից ի վեր»։ Մաքքարթին մեղադրել է Բայդենին կառավարությունն իր ձեռքին «զենք դարձնելու» մեջ՝ ի շահ սեփական ընտանիքի։

Նա հույս է հայտնել, որ Ներկայացուցիչների պալատը «գործը կհասցնի ավարտին՝ իմփիչմենթի հետաքննությանը, ինչպես ենթադրում է ԱՄՆ սահմանադրությունը», որպեսզի ստանա բոլոր հարցերի պատասխանները։

Մայիսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հսկողության և հաշվետվության հանձնաժողովի հանրապետական անդամները հայտարարել էին, որ ստացել են ապացույցներ, թե Բայդենի ընտանիքի անդամները և նրանց հետ կապված անձինք նախկինում, ենթադրաբար, միլիոնավոր դոլարներ են ստացել արտասահմանից ընկերությունների ցանցի միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս