Հայ–ադրբեջանական կարգավորումը հեշտ չի ընթանում, սակայն խաղաղությանն այլընտրանք չկա. Զախարովա

Հայ–ադրբեջանական կարգավորումը հեշտ չի ընթանում, սակայն խաղաղությանն այլընտրանք չկա։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դրա հետ կապված հարցեր են երեկ քննարկվել Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ, և հույս ունենք, որ հիշատակված շփումները առաջիկայում կկայանան», – ասել է Զախարովան։

Ըստ նրա` անհրաժեշտ ամեն բան արվում է Ռուսաստանի համար եղբայրական երկու ժողովուրդների հաշտեցման գործընթացի համար։ Այն պետք է ներառի նաև մարդասիրական ոլորտը, ինչպես նշվել է 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։

Զախարովան նշել է, որ կարևոր է դրական մթնոլորտ ձևավորելը Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական հանրության, կրոնական առաջնորդների միջև երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահությունն ամրապնդելու նպատակով միջխորհրդարանական եռակողմ շփումների հաստատման համար։

Տեսանյութեր

Լրահոս