Բաժիններ՝

«Fitch»-ն ԱՄՆ-ի վարկային ռեյտինգն «AAA»-ից իջեցրել է «AA+»-ի

«Fitch Ratings» միջազգային կազմակերպությունն իջեցրել է ԱՄՆ կառավարության վարկային ռեյտինգը, ինչը պայմանավորված է երկրի ֆինանսական վիճակի և պարտքային բեռի հետ կապված մտահոգություններով: Այս մասին տեղեկանում ենք BBC-ի հրապարակումից։

Fitch-ը՝ երեք խոշոր անկախ գործակալություններից մեկը, որը գնահատում է վարկունակությունը, ԱՄՆ-ի վարկային ռեյտինգն իջեցրել է ամենաբարձր «AAA» մակարդակից մինչև «AA+»-ի՝ մեկ աստիճան ցածր:

Ըստ կազմակերպության՝ վերջին 20 տարիների ընթացքում արձանագրել է կառավարման «կայուն վատթարացում»:

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջենեթ Յելենը վարկանիշի իջեցումն անվանել է «կամայական»՝ նշելով, որ այն հիմնված է 2018-ից 2020 թվականների «հնացած տվյալների» վրա։

Ներդրողները վարկային ռեյտինգներն օգտագործում են որպես չափանիշ՝ որոշելու, թե որքան ռիսկային է կառավարությանը փոխառություն տրամադրելը: ԱՄՆ-ի դեպքում դա, որպես կանոն, համարվում է մեծ ապահովություն ունեցող ներդրում` տնտեսության մասշտաբների և հարաբերական կայունության պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս