
Անընդունելի է, որ այն ենթարկվում է Երևանին․ Ալիևը բացահայտել է Բաքվի կողմից ԿԽՄԿ-ին թիրախավորելու նպատակը

Euronews-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդունելի է համարել, որ Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը ենթարկվում է ոչ թե Բաքվի, այլ Երևանի ներկայացուցչությանը։
«Ցավոք, մինչ այժմ նրանց (Կարմիր Խաչի) գրասենյակը Ղարաբաղում ենթակա է ոչ թե Բաքվի, այլ Երևանի գրասենյակին։ Սա անընդունելի է, քանի որ ամբողջ աշխարհը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Մենք օրինական իրավունք ունենք հարցնելու, թե ինչու է Խանքենդիում (Ստեփանակերտում) Կարմիր Խաչի բաժանմունքը ենթարկվում ոչ թե Բաքվի, այլ Երևանի գրասենյակին»,- հայտարարել է Ալիևը։