Կոնգրեսական Էշուն ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Խստորեն դատապարտում եմ Արցախում մարդածին հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված Ադրբեջանի ջանքերը ու ևս մեկ անգամ ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ եմ անում օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու իրենց դաժան գործողությունների համար: Այս մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն:

«Սարսափելի է, որ Ադրբեջանը խստացնում է Լաչինի միջանցքի յոթամսյա շրջափակումը՝ արգելելով 400 տոննա խիստ անհրաժեշտ սննդամթերքի և դեղորայքի տեղափոխումն Արցախ»,- գրել է կոնգրեսականը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031