Բաժիններ՝

Պենտագոնում մեկնաբանել են Լեհաստանի օդային տարածքի խախտումը

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը միշտ հավատարիմ է ՆԱՏՕ-ի երկրների անվտանգության պաշտպանությանը:

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը՝ մեկնաբանելով բելառուսական ուղղաթիռների կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտման հետ կապված միջադեպը։

«Մենք կշարունակենք շատ լուրջ վերաբերվել ՆԱՏՕ-ի անվտանգությանը և կշարունակենք աշխատել Դաշինքի մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու համար, որ դաշինքի տարածքի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը մնա անվտանգ», – ասել է Ռայդերը:

Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր Բելառուսի կողմից Լեհաստանի օդային տարածքը երկու ուղղաթիռով խախտելու փաստը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031