Բաժիններ՝

Երաշտն Ինդոնեզիայում 6 մարդու կյանք է խլել

Ինդոնեզիայի Արևմտյան Պապուա նահանգում երաշտի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ մեկ երեխա: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է ինդոնեզական Grid.Id պորտալը։

«Երաշտի պատճառով վեց մարդ մահացել է, իսկ տուժած շրջաններում մարդիկ քաղցած են մնացել: Վեց բնակիչ՝ հինգ մեծահասակ և մեկ երեխա մահացել են, ենթադրաբար, փորլուծության և ջրազրկման պատճառով»,- ասել է Արևմտյան Պապուայի Փունչաք շրջանի ռեգենտ Վիլեմ Վանդիկը:

Տուժածների մոտ առաջացել են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են ընդհանուր թուլությունը, փորլուծությունը, ջերմությունն ու գլխացավը։

Ընդհանուր առմամբ, երաշտից այս կամ այն չափով տուժել է 7500 մարդ։

Հաղորդվում է, որ Ինդոնեզիայի իշխանությունները որոշել են շտապ մարդասիրական օգնություն ուղարկել նահանգ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031