Բաժիններ՝

ԱՄՆ-ն Ալյասկայի մերձակայքում ՌԴ-ի և Չինաստանի ռազմածովային ուժերի զորավարժությունները սպառնալիք չի համարում

Միացյալ Նահանգներն իր անվտանգության համար սպառնալիք չի համարում Ալյասկայի ափերի մոտ Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի զորավարժությունները։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։

«ԱՄՆ զինված ուժերն ակտիվորեն հետևում են ռուս-չինական ռազմածովային պարեկությանը Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում: Այդ զորավարժությունները շարունակում են անցկացվել միջազգային ջրերում և սպառնալիք չեն համարվել: Սա է ԱՄՆ պաշտպանության նախարարության գնահատականը», – լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:

Ինչպես ավելի վաղ հայտնել են Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժնում, ռուսական և չինական ռազմանավերը համատեղ պարեկության ընթացքում մշակել են Խաղաղ օվկիանոսում պայմանական թշնամու սուզանավերի որոնում և ոչնչացում: Բացի այդ, երկու երկրների նավաստիները կատարել են մարտավարական մանևրումներ, կապի վարժանքներ, ուղղաթիռների խաչաձև վայրէջքներ և թռիչքներ նավերի տախտակամածներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031