Իսպանիայի բնակչության թվաքանակը հասել է ռեկորդային 48,3 միլիոնի
Իսպանիայի բնակչության թվաքանակը 2023 թվականի հուլիսի 1-ին գերազանցել է 48,3 միլիոնը, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է թագավորության Վիճակագրության ազգային ինստիտուտի մամուլի տեղեկագրում։
Ըստ ազգային ինստիտուտի տեղեկատվության՝ «Իսպանիայի մշտական բնակչությունը 2023 թվականի II եռամսյակում ավելացել է 135 186-ով և 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 48 345 223»։
«Սա առավելագույն մեծությունն է»,- հավելել են ինստիտուտում՝ պարզաբանելով, որ բնակչության թիվը վերջին մեկ տարում աճել է 537 հազարով։
Տեղեկագրում նաև հայտնել են բնակչության աճի պատճառը։
«Իսպանիայի բնակչության աճը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է արտերկրում ծնվածների թվի աճով։ Օտարերկրացիների թիվը երկրորդ եռամսյակում աճել է 100 394-ով՝ 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հասնելով 6 335 419-ի»:



