ԱՄՆ-ում փոթորիկները 2 մարդու կյանք են խլել, հազարավոր թռիչքներ հետաձգվել են
ԱՄՆ-ի արևելքում ուժգին փոթորիկների և դրանց ուղեկցող կարկուտի և կայծակի հետևանքով առնվազն 2 մարդ է մահացել։ Հազարավոր թռիչքներ չեղարկվել կամ հետաձգվել են, ավելի քան 1,1 միլիոն տներ և ձեռնարկություններ մնացել են առանց էլեկտրականության։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Ազգային օդերևութաբանական ծառայությունը Վաշինգտոնի ագլոմերացիայում տորնադոյի հնարավոր վտանգ է հայտարարել։
Տորնադոյի վտանգ է հայտարարվել նաև 10 նահանգներում՝ Թենեսիից մինչև Նյու Յորք։ Ուժգին քամիները ծառեր են շրջել, որոնք ընկել են ճանապարհների կամ տների վրա։
Փոթորիկների պատճառով հետաձգվել են մի շարք միջոցառումներ։



