Բաժիններ՝

Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 19-ի

Վրաստանի բարձրլեռնային Ռաչայի երկրամասի Շովի առողջարանում հայտնաբերվել է սողանքի հետևանքով մահացած ևս մեկ մարդու մարմին։ Այսպիսով, զոհերի թիվը հասել է 19-ի։ Նման տեղեկություն է հաղորդել երկրի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին։

«Ես հաստատում եմ, որ գետի հունում գտել են կնոջ մարմին, նաև գտել են մարդու մարմնի առանձին մասեր», – Մղեբրիշվիլիի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Շովիում լայնամասշտաբ սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: 15 մարդ համարվում է անհայտ կորած։ Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Մասնագետների նախնական տվյալներով՝ լեռներից իջել է ավելի քան 5 մլն խմ գրունտ։ Աղետի վայրի ընդհանուր մակերեսը կազմել է 26 հա: Վրաստանում օգոստոսի 7-ին սուգ էր հայտարարվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031