Բաժիններ՝

Լատվիայում պլանավորում են ՆԱՏՕ-ի համար զինամթերքի արտադրության գործարան կառուցել

Լատվիայում նախատեսվում է կառուցել ռազմամթերքի և ռազմական նշանակության այլ ապրանքների արտադրության գործարան՝ ՆԱՏՕ-ի կարիքների համար։ Интерфакс-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է LETA գործակալությունը՝ վկայակոչելով Լատվիայի պաշտպանության նախարար Ինարա Մուռնիեցեին։

«Դիտարկվում է պետական ​​բաժնետիրական ընկերություն ստեղծելու հարցը, որի խնդիրը կլիներ արտադրել ռազմական նշանակության արտադրանք, ինչը հնարավոր կլիներ օգտագործել ոչ միայն սեփական սպառազինությունների մատակարարման, այլև ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետություններին օգնելու համար», – ասել է պաշտպանության նախարարը։

Հաղորդվում է, որ նման որոշումն ընդունվել է Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչի հետ պաշտպանության նախարարության ղեկավարի հանդիպման արդյունքներով՝ հաշվի առնելով այն, որ «զենքն ու սպառազինության համակարգերը դեֆիցիտ են դարձել ամբողջ աշխարհում»։

«Մենք պետք է հնարավորություն ունենանք ինքներս արտադրել այն, ինչը խիստ անհրաժեշտ է, ներառյալ՝ զինամթերքը: Ակնկալվում է, որ մեկ ամսվա ընթացքում կառավարությունը կքննարկի այն փաստաթղթերը, որոնք կամրապնդեն Լատվիայի ռազմական արդյունաբերությունը», – ընդգծել է Մուռնիեցեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031