Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հերթական հարձակումն է կանխվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կանխել է անօդաչու թռչող սարքերով Մոսկվայի մարզում Կիևի հարձակման փորձը։ Գերերատեսչությունը նշել է, որ ԱԹՍ-ները ոչնչացվել են։
«Այս գիշեր Մոսկվայի մարզի տարածքի երկնքում կանխվել է Կիևի վարչակարգի փորձը՝ ահաբեկչական գործողություն իրականացնել անօդաչու թռչող սարքերով։ ՀՕՊ համակարգերի միջոցով ոչնչացվել է երկու ԱԹՍ», – գրված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Գերատեսչությունում հավելել են, որ միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էր հայտնել լույս օգոստոսի 9-ի գիշերը երկու անօդաչուների հարձակման փորձի մասին։ Նա նշել էր, որ հակաօդային պաշտպանության համակարգերն ԱԹՍ-ները խոցել են Դոմոդեդովոյի և Օդինցովոյի շրջանի Մինսկի մայրուղու հատվածում։
Վերջին ամիսներին ռուսական կողմը հաճախ է հաղորդում Մոսկվայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումները կանխելու մասին