Բողոքի շարժման հարյուրավոր ակտիվիստներ հունվարի 14-ին փակել են երթեւեկելի մասը Բեյրութի առանձին շրջաններում, ինչի հետեւանքով ավտոմոբիլային խցանումներ են առաջացել ամբողջ քաղաքում:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի տեղի համար վեց հավակնորդներ են մասնակցելու հունվարի 14-ի երեկոյան Այովայի նահանգի Դրեյքի համալսարանում կայանալիք 2020 թվականի առաջին համազգային հեռուստաբանավեճերին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես է եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) նոր համաձայնագրով փոխարինելու օգտին՝ ԱՄՆ-ի պայմաններով, եթե ԳՀՀԾ-ն պահպանել չհաջողվի։
Գերմանիայի դատախազությունն ընդգրկուն գործողություն է անցկացնում իսլամական արմատականների դեմ. հունվարի 14-ի առավոտյան գերատեսչությունը հայտնել է, որ խուզարկություններ են անցկացվում միանգամից չորս դաշնային երկրամասերում։
Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ երկխոսության սկսվելուն, եթե կողմերը դրանում շահագրգռված լինեն: Հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հունվարի 14-ի առավոտյան մի քանի գնացքների բախում է տեղի ունեցել Իտալիայի Նեապոլ քաղաքի մետրոպոլիտենում, հիվանդանոցներ է տեղափոխվել 13 մարդ։
ԿԺԴՀ-ի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել «կենաց-մահու ճակատամարտի» պատրաստվել ամերիկյան պատժամիջոցների դեմ:
Առնվազն 41 մարդ է զոհվել Պակիստանի մի շարք նահանգներում եւ Քաշմիրի՝ նրա հսկողության տակ գտնվող մասում տեղատարափների ու ձյան առատ տեղումների հետեւանքով:
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության հինգ անդամ է պայքարում կազմակերպության ղեկավար դառնալու համար, նրանց թվում չորս կին է եւ մեկ տղամարդ: Այդ մասին հայտնել է Financial Times-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այս տարի լրացուցիչ 7,2 միլիարդ դոլար ուղղորդել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցմանը:
ԱՄՆ-ը որոշում է ընդունել Չինաստանը հանել արժութային մանիպուլյատորների ցուցակից: Այդ մասին ասված է երկրի առեւտրական գործընկերների մակրոտնտեսության եւ արժութային քաղաքականության վերաբերյալ ֆինանսների նախարարության կիսամյա զեկույցում, որը հրապարակվել է հունվարի 13-ին։
Կանադայի՝ ավիաաղետի հետեւանքով զոհված քաղաքացիների մարմինների հայրենադարձումը կարող է տեւել մի քանի շաբաթից մինչեւ մի քանի ամիս:
Լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) հրամանատար Խալիֆա Հաֆթարը եւ Լիբիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ակիլա Սալեհ Իսան Մոսկվայից մեկնել են առանց Ֆայիզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) հետ հրադադարի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման:
Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քուրթնի Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է հայկական ավանդական քաղցրավենիքներից մեկը հանդիսացող փախլավայի լուսանկար և կատարել հետևյալ գրառումը. «Տնական հայկական փախլավա»։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ցյուրիխի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի (ETH Zurich) մասնագետները ստեղծել են պլաստմասսա հիշեցնող 18-կարատանոց ոսկի, որի խտությունը գրեթե 10 անգամ փոքր է, քան սովորական ոսկունը:
Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» (2019 թ.) ժապավենը հունվարի 12-ին «Քննադատների ընտրությունը» պարգեւին է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Իր առաջին ազատ թռիչքն է կատարել թռչող տաքսին, որն ստեղծել է Airbus ավիաշինական կորպորացիայի Airbus Helicopters բաժանմունքը:
Ռիո դե Ժանեյրոյում 2020 թվականի կառնավալային սեզոնի պաշտոնական բացումը հունվարի 12-ին անկարգություններով է ավարտվել Կոպակաբանի շրջանում:
Մադրիդի օդանավակայանում գողացել են ռուս դերասանուհի Իննա Չուրիկովայի պայուսակը:
Ավստրալիայի համերկրային կառավարությունը մոտավորապես 35 մլն դոլար կհատկացնի անտառային հրդեհներից հետո մայրցամաքի վայրի բնության վերականգնմանը:
Հարցման մասնակից ամերիկացիների 52 տոկոսն այն կարծիքին է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը հանգեցրել է ԱՄՆ-ի անվտանգության թուլացման:
Ավստրալիայի տնտեսության ուղղակի վնասները անտառային հրդեհներից հետո կկազմեն շուրջ 3,5 մլրդ դոլար:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Fox News-ի հետ զրուցելիս հայտարարել է, թե Boeing ամերիկյան ընկերության խնդիրները, որը երկու ավիաաղետից հետո հարկադրված էր կասեցնել Boeing-737 MAX հանրանավերի արտադրությունը, կարող են դանդաղեցնել ՀՆԱ-ի աճի տեմպերը։
Լահորի Բարձր դատարանը «ոչ սահմանադրական» է համարել Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆի գործը լսելու համար հատուկ կոլեգիայի ստեղծումը եւ չեղարկել է նրա կողմից կայացված մահավճիռը:
Հրաժարական տված Ռաուլ Խաջիմբան մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել Աբխազիայի նախագահի կրկնական ընտրություններում, որոնք նշանակված են մարտի 22-ին:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավանություն է տվել Մեջլիսի (խորհրդարան) այն օրինագծին, որի համաձայն Պենտագոնը ճանաչվում է ահաբեկչական կազմակերպություն:
Ամերիկացի երկու զինծառայողների մեռած են գտել Spangdahlem ավիաբազայում, որը գտնվում է Գերմանիայի արեւմուտքի Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային երկրամասում: Այդ մասին հունվարի 13-ին հայտնել է DPA գործակալությունը։
Աբխազիայի խորհրդարանը հունվարի 13-ին ընդունել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը: Նաեւ իր պաշտոնը կթողնի նրա հետ ընտրված փոխնախագահ Ասլան Բարցիցը:
Եվրամիությունը մտադիր չէ Իրանի նկատմամբ միակողմանի սահմանափակիչ միջոցներ կիրառել ուկրաինական Boeing-ի աղետի կապակցությամբ, որի պատասխանատվությունն ավելի վաղ ստանձնել է Թեհրանը:
Երկու մարդ է զոհվել Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսում թեթեւ ինքնաթիռի ընկնելու հետեւանքով: