Բաժիններ՝

Դյուսելդորֆում մոտ 13 հազար մարդու են տարհանել Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ռումբի պատճառով

Դյուսելդորֆի թաղամասերից մեկում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ամերիկյան ռումբի հայտնաբերման պատճառով մոտ 13 հազար մարդ ստիպված է եղել լքել տները։ Այս մասին քաղաքային իշխանությունները տեղեկացրել են X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ամերիկյան 10 ցենտներ քաշով ռումբը, որը հայտնաբերվել է «Duesseltal/Zoo-ի շրջանում շինարարական աշխատանքների ժամանակ, կվնասազերծվի գիշերվա ընթացքում», – նշված է գրառման մեջ:

Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ ռումբը կվնասազերծվի գիշերը՝ օրվա զբաղված ժամերին տրանսպորտի աշխատանքը չխոչընդոտելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031