Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Հուբեյի նահանգի վարչակազմը տարածաշրջանի բոլոր բնակիչներին, ներառյալ գյուղացիներին, արգելել է դուրս գալ տներից, գրել է South China Morning Post-ը:
Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումն արդեն հասել է առավելակետին, վարակման նոր դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է, եւ ապագայում հարկ է սպասել իրադրության բարելավման:
ԱՄՆ-ի Միսսիսիպիի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումների պատճառով, նահանգի Ջեքսոն մայրաքաղաքում ջրի տակ են անցել մի քանի շրջաններ, Փեռլ գետը դուրս է եկել ափերից, դրանում ջրի մակարդակը գերազանցել է 11 մետրը եւ շարունակում է բարձրանալ։
ԱՄՆ-ն ըստ էության անտեսել է մերձավորարեւելյան կարգավորման նկատմամբ միջազգայնորեն ճանաչված մոտեցումը, դա հազիվ թե օգնի բարելավելու իրադրությունը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը Stampa թերթում հրապարակված հարցազրույցում
ՆԱՏՕ-ն ինտենսիվ ու բաց քննարկումներ էֆ անցկացնում Ռուսաստանի հետ:
ԱՄՆ-ը, Կանադան, Հարավային Կորեան, Հոնկոնգը, Իտալիան ձեռնամուխ են եղել իրենց քաղաքացիների տարահանմանը, որոնք երկշաբաթյա կարանտին են անցել Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստում կանգնած Diamond Princess ճամփորդանավում:
Չինաստանում փետրվարի 17-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 16-ի 20:00-ի) դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 70 հազար 548, մահացու վախճան է արձանագրվել 1770 դեպքում, հաղորդել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
Չինաստանն արտոնագրային հայտերի թվով առաջատարն է 10 ամենահեռանկարային գիտատեխնիկական բնագավառներից 9-ում՝ վերջին տասը տարում այդտեղ առաջ անցնելով ԱՄՆ-ից:
«ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպումների ընթացքում քննարկվում է նաև բանակցային ձևաչափի հարցը, որի վերաբերյալ կողմերից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով կարգավորման գործընթացին։
Նոր գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը վճռականորեն մաքրում է գլխավոր դատախազությունը հայ պաշտոնյաներից:
2019 թվականին Airbus ավիաշինական կորպորացիայի զուտ վնասը կազմել է 1,36 միլիարդ եվրո (1,48 միլիարդ դոլար): Այդ մասին են վկայում ընկերության՝ փետրվարի 13-ին հրապարակված նյութերը։
Նիգերիայից մոտ 300 կմ հեռավորության վրա ծովահենները գրավել են դանիական Maersk Tema ընկերության բեռնարկղային նավը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ է սպասում, սակայն մտադիր չէ ենթադրություններ անել, թե ինչ մասշտաբների կարող է հասնել կորոնավիրուսի տարածումը:
Վիկտոր Նադեին-Ռաևսկին նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում ավանդաբար մեծ թվով հայեր են ապրել, մեծ հայկական համայնք է եղել, Սիրիայի քաղաքական շրջանակները մշտապես լավատեղյակ են եղել հայկական խնդիրներին, և եթե Թուրքիայի հետ հարաբերությունները նախկինում չլինեին, ապա նման բանաձև կարող էր և ավելի վաղ ընդունվել:
Թայվանի արևելյան ափերին՝ փետրվարի 15-ին 5 րոպե տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել` 5,4 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ղրիմում ընտրություններ անցկացնելու ցանկության մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՀՀ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին Մյունխենում հանդիպեց Չեխիայի իր գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծիք է հայտնել, որ Եվրոպան երկխոսության կարիք ունի Ռուսաստանի Դաշնության հետ. Մակրոնի խոսքով՝ դրա նպատակը պետք է լինի սառեցված հակամարտությունները կարգավորելը, կիբերանվտանգության հարցերի քննարկումը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) հայտնել է, որ ոչ մի կարգի հիմքեր չկան կորոնավիրուսի պատճառով 2020 թվականի Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու կամ հետաձգելու համար:
Ճապոնիայի նախարարների կաբինետը՝ վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ, փետրվարի 14-ին հավանություն է տվել պահուստային ֆոնդից միջոցների օգտագործմանն այն միջոցառումները ֆինանսավորելու համար, որոնք ուղղված են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին:
Անգլիայի Բրիսթոլ քաղաքում հայտնվել է բրիտանացի նկարիչ Բենքսիի գրաֆիտին՝ նվիրված Սուրբ Վալենտինի օրվան: Փետրվարի 14-ին գործի լուսանկարը փողոցային նկարիչը զետեղել է Instagram-ի իր էջում։
2019 թվականի սեպտեմբերի վերջին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Իրանի ներկայացուցիչներն ԱբուԴաբիում գաղտնի բանակցություներ են վարել, որոնց նպատակը եղել է տարածաշրջանի իրադրության կայունացումը:
Անբարենպաստ սցենարի դեպքում նոր տիպի կորոնավիրուսով կարող է վարակվել Երկիր մոլորակի բնակչության մինչեւ երկու երրորդը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Քսանութ մարդ է փետրվարի 14-ին Չինաստանի Շանհայ քաղաքի հիվանդանոցներից դուրս գրվել նոր կորոնավիրուսից ապաքինվելուց հետո, նրանցից վեցը ցանկություն են հայտնել կամավոր արյուն հանձնել հիվանդներին:
96 տարեկան պացիենտուհին, որը վարակվել էր նոր տիպի կորոնավիրուսով, ապաքինվել եւ փետրվարի 14-ին դուրս է գրվել Չինաստանի Չժեցզյանի նահանգի հիվանդանոցից:
Ֆրանսիայի Կինեմատոգրաֆի արվեստների եւ տեխնոլոգիաների ակադեմիայի, որը հեղինակավոր «Սեզար» կինոմրցանակի սահմանողն է, գործադիր խորհուրդն ամբողջ կազմով հրաժարական է տվել։
Արդեն ավելի քան 30 երկիր եւ միջազգային չորս կազմակերպություն Չինաստանին օգնություն են ուղարկել երկրին անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքների տեսքով, ինչի համար Պեկինն անկեղծորեն շնորհակալ է:
Մյանմայի արեւմուտքում տարրական դպրոցի առնվազն 20 աշակերտներ վերքեր են ստացել կրթական հաստատության շենքի վրա ականանետային արկի ընկնելու հետեւանքով: