Բաժիններ՝

Բրիտանիայում հայտնել են նոր պաշտպանության նախարարի անունը

Մեծ Բրիտանիայի նոր պաշտպանության նախարար է նշանակվել էներգետիկայի նախարար Գրանթ Շեփսը, որը կփոխարինի հրաժարականի դիմում ներկայացրած Բեն Ուոլեսին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Պարբերականը նշում է, որ վերջին 12 ամսվա ընթացքում Շեփսը նախարարների կաբինետում արդեն հինգերորդ պաշտոնն է ստանձնում։ Վերջին մեկ տարվա ընթացքում նա նաև եղել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը, ներքին գործերի նախարարը, ինչպես նաև գործարարության ու առևտրի նախարարը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի վարչապետ Ռիշի Սունակին, որն ընդունել է նրա հրաժարականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031