Բաժիններ՝

Շվեդիայում մեկ գիշերվա ընթացքում 4 պայթյուն է որոտացել

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, ինչպես նաև Գյոթենբորգ և Նիկյոպինգ քաղաքներում անցած գիշերը մեկ ժամվա ընթացքում 4 պայթյուն է որոտացել։ Այդ մասին հաղորդում է շվեդական The Local պարբերականը։

Գյոթենբորգ քաղաքում գիշերը ժամը 1-ից հետո տասը րոպեի տարբերությամբ երկու պայթյուն է որոտացել երկու տարբեր հասցեներում։

«Երկու վայրերն էլ շղթայվել են, կատարվում են տեխնիկական հետազոտություններ», – հայտնել են ոստիկանությունում՝ հավելելով, որ միջադեպի հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան։

Գյոթենբորգի ոստիկանությունը հայտնել է, որ դեռ վաղ է ենթադրություններ անել քաղաքում տեղի ունեցած պայթյունի շարժառիթի մասին։

Մեկ ժամ անց մեկական պայթյուն է որոտացել Ստոկհոլմի հարավային արվարձաններից մեկում և մայրաքաղաքից շուրջ 100 կմ հեռավորության վրա գտնվող Նիկյոպինգ քաղաքում։ Երկու վայրերում էլ տուժածներ չկան։

Չորս պայթյուններն էլ որոտացել են բնակելի շենքերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031