Բաժիններ՝

Յոհաննեսբուրգի բնակելի շենքում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 73-ի

Յոհաննեսբուրգի կենտրոնում հինգհարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 73-ի: Այս մասին տեղեկանում ենք հարավաֆրիկյան News 24 պարբերականից։

Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ իրավիճակների քաղաքային ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Մուլաուձին հայտնել է, որ վիրավորների թիվը հասել է առնվազն 52-ի։ Նա նշել է, որ զոհերի թիվը դեռ կարող է աճել․ փախչել փորձող մարդիկ հայտնվել են ծուղակում, քանի որ հարկերի միջև տարբեր կառույցներ են եղել։

Ավելի վաղ հաղորդվում էր 63 զոհի մասին։

Վաղ առավոտյան բռնկված հրդեհի պատճառն առայժմ մնում է անհայտ։

Տեղական SABC ռադիոկայանը հայտնում է, որ շենքում բնակվում էին մարդիկ, որոնք անօրինական կերպով են գրավել այն, այդ թվում՝ անօրինական միգրանտներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031