Բաժիններ՝

Միջուկային զենք կրելու ունակ ամերիկյան նոր կործանիչները Մեծ Բրիտանիայում կտեղակայվեն այս տարի

Նոր ամերիկյան F-35A կործանիչները, որոնք կարող են միջուկային զենք կրել, Մեծ Բրիտանիայում կսկսեն տեղակայել արդեն այս տարի։ Այս մասին հաղորդում է The Telegraph հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրների:

Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռների երկու էսկադրիլիաներն առաջիկայում կժամանեն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի վարձակալած «Լեյքենհիթ» ռազմակայան՝ Սաֆոլքի կոմսությունում։

54 F-35 կործանիչները կփոխարինեն ներկայում ավիաբազայում գտնվող F-15-երին, որոնք կարող են միջուկային զենք կրել, սակայն ավելի պակաս ժամանակակից են։ Աղբյուրները կործանիչները փոխարինելու քայլն անվանել են «նշանակալի»։

The Telegraph-ը նշում է, որ ըստ ավելի վաղ հրապարակված որոշ պաշտոնական փաստաթղթերի՝ ԱՄՆ Կոնգրեսն ստացել է 50 միլիոն դոլարի ռազմաօդային ուժերի բյուջետային հարցում` ամերիկյան ավիաբազայում «երաշխիքային հանրակացարան» կառուցելու համար։ Պարբերականը պարզաբանում է, որ «երաշխիքային» տերմինն օգտագործվում է ԱՄՆ-ի ռազմական բառապաշարում՝ նշելու այն օբյեկտները, որոնք կապված են միջուկային զենքի հետ։

Մինչև 2008 թ.-ը ավիաբազայում պահվում էր ամերիկյան 110 միջուկային ռումբ, որոնք դուրս են բերվել միջուկային պատերազմի սպառնալիքի մակարդակի նվազումից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031