Բաժիններ՝

Իսրայելն ու ԱՄՆ-ն մի շարք լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն

Իսրայելն ու ԱՄՆ-ն առաջիկա ամիսներին մի շարք լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

Նշվում է, որ ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ վարժանքներից մեկի սցենարը նախատեսում է Իրանի միջուկային օբյեկտների վրա գրոհի նմանակում։

Սպասվում է, որ մանևրներին մասնակցելու համար ԱՄՆ-ն մեծ քանակությամբ Patriot զենիթահրթիռային համալիրներ և այլ զինատեսակներ կտեղափոխի Իսրայել։

Իսրայելի իշխանությունները կարծում են, որ Իրանը և նրա միջուկային ծրագիրն ամենամեծ սպառնալիքն են հրեական պետության համար։ Իսրայելում համոզված են, որ Իրանը գաղտնի աշխատանքներ է տանում միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ՝ չնայած Թեհրանի հակառակ հավաստիացումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031