Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուոլեսը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հրաժարական է տվել չորս տարի պաշտոնավարելուց հետո: Բեն Ուոլեսի հրաժարականի դիմումը և Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի պատասխան նամակը հրապարակվել են Բրիտանիայի կառավարության կայքում։

«Երկար մտորումներից հետո ես որոշում ընդունեցի պաշտոնը թողնելու թույլտվություն խնդրել»,- ասվում է պաշտոնական նամակում, որն Ուոլեսն ուղարկել է Սունակին:

Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդունել է պաշտպանության նախարարի հրաժարականը՝ բարձր գնահատելով նրա ծառայությունը երկրին։

Ուոլեսը բրիտանական պաշտպանական գերատեսչության ղեկավար է նշանակվել 2019 թ.-ին՝ Բորիս Ջոնսոնի իշխանության գալուց հետո։

Հուլիսին Times թերթին տված հարցազրույցում Ուոլեսը հաստատել էր աշնանը պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու իր մտադրությունը՝ բրիտանական կաբինետում ծրագրված վերադասավորումների ընթացքում: Նա հայտարարել էր, որ նախարարի պաշտոնը թողնելուց հետո ցանկանում է վերադառնալ քաղաքականությունից ու պաշտպանությունից հեռու կյանքին և ուրախ կլիներ աշխատել բարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031