Բեկումնային իրադարձություններ և արմատական վերադասավորումներ Արցախում՝ Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ Արցախում տեղի են ունենում բեկումնային իրադարձություններ և արմատական վերադասավորումներ:

Մասնավորապես.

1. Արցախի ռուսական համայնքը ինքնակազմակերպվում և հայտարարում է, որ Արցախը չի կարող լինել ադրբեջանի կազմում,

2. Արցախի նախագահը հրաժարական է ներկայացնում և պետնախարարի պաշտոնում նշանակում է Արցախի ԱԽ քարտուղարին` վերջինիս շնորհելով լայն լիազորություններով,

3. Փոխվում է ՌԴ խաղաղապահ կորպուսի հրամանատարը,

4. Խաղաղապահների կողմից արգելափակվում է Ակնայից Ստեփանակերտ տանող ճանապարհը` փաստացի արգելելով ադրբեջանական «հումանիտար», իսկ իրականում ցեղասպան բեռի մուտքը Արցախ,

5. Ֆրանսիական հումանիտար օգնությունը Փարիզի քաղաքապետի ուղեկցությամբ հասնում է Կոռնիձոր, ինչ ուղեկցվում է «Արցախ» ցուցանակով և Արցախի ինքնորոշման իրավունքի մասին հայտարարություններով:

Այսքանը միայն տեսանելի և հանրային տարածում գտած իրադարձություններն են ու պետք է գուշակել, թե որքան են գաղտնի և ետնաբեմային գործընթացները:
Ինչպես կասեր հայտնի հաղորդավարը. Совпадение? Не думаю.

Հ.Գ. Արցախի ժողովուրդը պատվով և բարձր հայկական արժանապատվությամբ օր օրի վաստակում է իր ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, որից հետո դրա պրակտիկ իրացումն այլևս ժամանակի և տեխնիկական հարց է:

Հ.Հ.Գ. Իսկ թե ինչ հետևանք կունենա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումը Ալիևի ռեժմի ու Ադրբեջանի համար, արդեն առանձին ու ավելի հետաքրքիր պատմություն է…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031