Չինաստանի Ուհան քաղաքից 29-ամյա բժիշկ Պեն Ինհուան մահացել է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից:
Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան իր ծննդյան 60-րդ տարեդարձին հրավիրել է երկրի բոլոր այն քաղաքացիներին, որոնք ծնվել են նույն օրը:
Փետրվարի 20-ի առավոտվա դրությամբ Չինաստանի մայրցամաքային մասի սահմաններից դուրս Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 1251-ի, մեկ օրում հայտնաբերվել է հիվանդության 102 նոր դեպք:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհամաձայնություն է հայտնել, որ հարավկորեական «Պորտաբույծները» (Gisaengchung, 2019) կինոնկարն «Օսկար» մրցանակ է շահել այս տարի:
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն ապրիլի վերջից ոչ շուտ:
ԱՄՆ-ի հետախուզական հանրակցության ներկայացուցիչները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կայացած ճեպազրույցում հայտարարել են, թե Ռուսաստանը միջամտում է 2020 թվականի նախագահական ընտրություններին, որպեսզի հասնի նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրման, գրել է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով հինգ իրազեկ աղբյուր։
Հարավային Կորեան փետրվարի 21-ին Տեգու (2,4 միլիոն բնակիչ) եւ Չհոնդո (50 հազար բնակիչ) քաղաքները «հատուկ ուշադրության գոտիներ» է հայտարարել Covid-19 նոր կորոնավիրուսով հիվանդության բռնկման կապակցությամբ։
Չինաստանում փետրվարի 21-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 20-ի 20:00-ի) դրությամբ հաստատվել է Covid-19 կորոնավիրուսով վարակման 75 հազար 465 դեպք, 2 236 մարդ մահացել է, հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։Անցած 24 ժամվա ընթացքում երկրում հիվանդացածների թիվն ավելացել է 889-ով, մահացածներինը՝ 118-ով:
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, Բուքինգհեմյան պալատում իրենց պարտականությունները կդադարեն կատարել ապրիլի 1-ից:
Չինաստանի կառավարությունը որոշում է ընդունել անվավեր հայտարարել Պեկինում Wall Street Journal ամերիկյան հրատարակության երեք թղթակիցների լիազորագրումը:
Ֆրանսիայի կառավարությունը սահմանել է Ֆրանսիայի «Ֆեսենհայմ» հնագույն ատոմակայանի երկու ռեատորների կանգնեցման ստույգ ժամկետները՝ այս տարվա համապատասխանաբար փետրվարի վերջին եւ հունիսի վերջին:
Չինաստանի Հուբեյի նահանգի վարչակազմն արհեստական ինտելեկտի տեխնոլոգիա է օգտագործում քաղաքացիների առողջական վիճակի շուրջ հեռավար հարցման համար:
Շանհայի Ֆուդանի համալսարանի աշխատակիցները հայտարարել են կորոնավիրուսի շտապ-թեստի մշակման մասին, որը թույլ է տալիս տասը րոպեում մարդու մոտ հայտնաբերել վարակումը:
74 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի գիտնական Լարի Թեսլերը, որն ստեղծել է «կտրել», «պատճենել», «դնել» համակարգչային գործառույթները, հաղորդել է Yahoo ինտերնետ-պորտալը։
Ինձ թվում է՝ ես միակ վերլուծաբանը չեմ, որ կարծում է, թե խոսակցությունը ոչ թե չստացվեց, այլ տապալվեց այն պարզ պատճառով, որ մենք 45 րոպե հետևում էինք, թե ինչպես են երկու ղեկավարներ որոշակի հայտարարություններով միմյանց պատասխանում, որն այդ քննարկմանը հետևողների համար դիտարժան չէր, առավել ևս՝ այն մարդկանց համար, որոնք ծանոթ չեն ԼՂ հակամարտության կարգավորման մանրամասներին:
Բեռլինի 70-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնը (Բեռլինալե) փետրվարի 20-ին Գերմանիայի մայրաքաղաքում բացվում է կանադացի ռեժիսոր Ֆիլիպ Ֆալարդոյի «Սելինջերի իմ տարին» դրամայի ցուցադրությամբ:
Չինաստանը վստահ է կորոնավիրուսի համաճարակի նկատմամբ հաղթանակ տանելու հարցում, սակայն իշխանություններին հարկավոր է վերլուծել ստացված փորձը եւ կատարելագործել հանրային առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների կառավարման ազգային համակարգը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն փետրվարի 20-ին հրապարակել է Արեւելյան Երուսաղեմի Խար-Խոմա հրեական բնակավայրում 2,2 հազար բնակարան եւ մեկ ընտանիքի համար նախատեսված տների կառուցման պլանները։
Diamond Princess ճամփորդանավը, որը Ճապոնիայում կարանտինի մեջ է կորոնավիրուսի պատճառով, փետրվարի 20-ին լքել է 274 մարդ:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը «բռնության ահաբեկչական ակտ» է որակել Հանաու քաղաքում տեղի ունեցածը եւ հավաստիացրել, որ երկրի իշխանությունները չեն թուլացնի Դաշնային Հանրապետությունում խաղաղ գոյակցության ապահովմանն ուղղված ջանքերը:
Առնվազն երկու մարդ է զոհվել Ավստրալիայի Վիկտորիայի նահանգում գնացքի վթարի հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան մեկ միլիոն միգրանտների ներգրավումն օտար մշակույթներից Եվրոպան ընդմիշտ փոխել է դեպի վատթար կողմը։
Հարավային Կորեայի Տեգուի քաղաքագլուխը քաղաքի 2,5 միլիոն բնակիչներին հորդորել է չհեռանալ տներից եւ այդ կերպ կասեցնել կորոնավիրուսի տարածումը, հաղորդել է Associated Press-ը։
Իրանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է գրանցվել: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը։
Տղամարդը, որը, ենթադրաբար, կրակ է բացել Գերմանիայի Հանաու քաղաքում, գործել է՝ ղեկավարվելով աջ ծայրահեղական դրդապատճառներով:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուի հավակնորդները հեռուստաբանավեճերի առաջին 10 րոպեում, որոնք տեղի են ունեցել փետրվարի 19-ին Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ), տասն անգամ անդրադարձել են միլիարդատեր Մայքլ Բլումբերգին՝ նրան համեմատելով հանրապետական Դոնալդ Թրամփի հետ եւ մեղադրելով փողով Սպիտակ տուն իրեն ճանապարհ հարթելու մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելին կնշանակի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար: Համապատասխան հայտարարությունը ԱՄՆ-ի ղեկավարը փետրվարի 19-ին արել է Twitter-ում։
Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության դեպքում ինկուբացիոն շրջանը միջին հաշվով կազմում է հինգ – վեց օր:
Առնվազն ինը մարդ է զոհվել Գերմանիայի Հանաու քաղաքում անհայտ անձի սարքած հրաձգությունից:
Մոնրեալի Լա Պրերի արվարձանում առավազն 69 մարդ է տուժել 200 ավտոմոբիլի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարից (ՃՏՊ) հետեւանքով: