Մեծ Բրիտանիայում բժիշկ-ինտերնները սկսել են առողջապահական ծառայության պատմության մեջ ամենաերկարատև գործադուլը
Անգլիայում հազարավոր բժիշկ-ինտերններ վեցօրյա գործադուլ են հայտարարել, որը կդառնա ամենաերկարատևն Առողջապահության ազգային ծառայության (NHS) պատմության մեջ։ BBC-ն հաղորդում է, որ գործադուլի պատճառով կդադարեցվի պլանային բժշկական օգնությունը։
Անգլիայի բժիշկ-ինտերնները պահանջում են 35 տոկոսով բարձրացնել իրենց աշխատավարձը։
Գործադուլը սկսվել է հունվարի 3-ին, տեղի ժամանակով առավոտյան ժամը 07։00-ին, այն բանից հետո, երբ կառավարության և Բրիտանիայի բժշկական ասոցիացիայի միջև բանակցությունները ձախողվել են։
BBC-ն նշում է, որ բժիշկ-ինտերնները կազմում են Առողջապահության ազգային ծառայության բժիշկների թվի կեսը։ Գործադուլի յուրաքանչյուր օրվա համար չեղարկվել է շուրջ 35 000 բժշկական միջամտություն։
Անցյալ տարվա հուլիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը երկրում զանգվածային գործադուլների ֆոնին հայտարարել էր, որ պետական հատվածի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրացվեն. բժիշկ-ինտենների դեպքում խոսքը միջինը 9 տոկոսով աշխատավարձերի բարձրացման մասին է։
Ընդհանուր առմամբ, անցած տարվա ընթացքում Անգլիայում բժիշկ-ինտերնները գործադուլների են մասնակցել 28 օր։