
Լիբանանի հարավում իսրայելական հարվածների հետևանքով «Հեզբոլլահ»-ի 4 անդամ է զոհվել

Շիա իսլամիստական «Հեզբոլլահ» կազմակերպության չորս անդամ է զոհվել Լիբանանի հարավային Էն-Նակուրա քաղաքում իսրայելական վերջին հարվածների հետևանքով: Այս մասին հայտնում են է լիբանանյան լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրությունների՝ բոլոր զոհվածները «Հեզբոլլահ»-ի անդամներ էին, որոնցից մեկը՝ երկրի հարավային մասի բարձրաստիճան պաշտոնյա:
Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանի կողմից գնդակոծություններ են իրականացվել Իսրայելի տարածքի վրա։ Բացի այդ, ԻՊԲ-ն Telegram-ի իր ալիքում հաղորդում է, որ հարվածել է «ահաբեկիչների ջոկատին, որը նույնականացվել էր Լիբանանի Յարունի շրջանում»:
«ԻՊԲ-ն նաև հարվածներ է հասցրել հսկողության միջոցներին, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքին, որտեղ գտնվում էին «Հեզբոլլահ»-ի ահաբեկիչները», – հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:
Al Jazeera հեռուստաալիքի տվյալներով՝ հոկտեմբերի 8-ին Իսրայելի և Լիբանանի միջև փոխհրաձգությունների սկսվելուց ի վեր «Հեզբոլլահ»-ի շուրջ 143 մարտիկ և առնվազն 11 իսրայելցի զինվոր է զոհվել: