Տոկիոյում կինը դանակով հարձակվել է մետրոյի ուղևորների վրա․ կան վիրավորներ
Տոկիոյի մետրոյում ուղևորներին դանակահարող կինը ձերբակալվել է։ Հարձակման հետևանքով տուժել է 4 տղամարդ։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալության հրապարակումը։
20-30 տարեկան կինը դանակահարությունն իրականացրել է հունվարի 3-ի ուշ երեկոյան գնացքի վագոնում, որն ընթանում էր երկու կայարանների միջև։ Ըստ ոստիկանության՝ հարձակման ենթարկված տղամարդիկ կասկածյալին չեն ճանաչում։
Երբ գնացքը ժամանել է կայարան, ոստիկանությունը ձերբակալել է կնոջը։
Ըստ Ճապոնիայի մայրաքաղաքի ոստիկանության՝ կինը խոստովանել է, որ ցանկանում էր սպանել մարդկանց: