Բաժիններ՝

Ճապոնիայում ուժեղ երկրաշարժից հետո ավերված տների թիվն աճել է

Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում հունվարի 1-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով մասնակի վնասված կամ ամբողջությամբ ավերված տների թիվը գերազանցում է 31, 5 հազարը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին տեղեկացնում է «Kyodo» գործակալությունը՝ վկայակոչելով պրեֆեկտուրայի վարչակազմի ամփոփ տվյալները։

Վնասված կառույցների մեծ մասը Նանաո և Նոտո բնակավայրերում են, վնասված տների ընդհանուր թիվը 31 670 է։

Վերջին տվյալներով՝ 7, 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 232 մարդ, 22-ի հետ կապ հաստատել հնարավոր չէ։ Առնվազն 10 հազար 61 մարդ ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։ 359 տարհանման կենտրոնում մնում է 13, 9 հազար մարդ։ Իշիկավա պրեֆեկտուրայում ավելի քան 6, 9 հազար տնային տնտեսություններ մնում են առանց էլեկտրականության։ Աղետի վայրում աշխատում են 7 հազար ինքնապաշտպանական ուժեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս