Բաժիններ՝

Հորատման սարքը վնասել է Ստամբուլի մետրոյի թունելներից մեկը

Շինարարական աշխատանքների ժամանակ հորատման սարքը վնասել է Ստամբուլի մետրոյի թունելներից մեկը, որը տանում է քաղաքից հյուսիս ընկած նոր միջազգային օդանավակայան: Զոհեր չկան։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է թուրքական լրատվամիջոցը:

Ըստ լրատվամիջոցի՝ ողբերգությունը կանխվել է վերջին պահին. գնացքը կանգ է առել էլեկտրաէներգիայի անջատման պատճառով:

M11 գիծը շահագործման է հանձնվել 2023 թվականի հունվարին: Այդ գծում գնացքների արագությունը հասնում է ժամում 120 կիլոմետրի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031