
Չինաստանը 2023 թվականին դարձել է աշխարհում ավտոմեքենաների խոշորագույն արտահանողը

Ս: Չինաստանը 2023 թվականին 4,91 միլիոն ավտոմեքենա է մատակարարել այլ երկրներ, ինչը նրան թույլ է տվել առաջին անգամ դառնալ խոշորագույն արտահանողն աշխարհում: Այս մասին հայտնել է ՉԺՀ արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչը գերատեսչության՝ տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Ավտոմեքենաների արտահանումը հասել է 4,91 միլիոն միավորի, դա 57,9 %-ով ավելի է, քան նախանցյալ տարի: Չինաստանն առաջին անգամ զբաղեցրել է առաջին տեղն աշխարհում», – գերատեսչության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Չինաստանում ավտոմեքենաների արտադրությունն ու վաճառքն աճել են համապատասխանաբար 11,6 %-ով և 12 %-ով․ երկու ցուցանիշներն էլ փոքր-ինչ գերազանցել են 30 մլն միավորը: