ՌԴ-ն Իրանին և Պակիստանին զսպվածության կոչ է արել
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Իրանի և Պակիստանի միջև հարաբերությունների սրացումը։ Ռուսական լրատվամիջոցների տված մեկնաբանությունում Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը դիվանագիտական ուղիներով մշտական կապի մեջ է Իրանի և Պակիստանի հետ։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, տարածաշրջանի և հարակից շրջանների բոլոր պետություններին զսպվածության և դիվանագիտական ճանապարհով հարցերի լուծման։ Այս դեպքում դա միակ բանն է, որը կարող է օգնել»,- ասել է Պեսկովը։