Դեսպան Բարբինը հայտնել է, որ Ֆարերյան կղզիները որդեգրել է ռուս ձկնորսների նկատմամբ խտրական վերաբերմունք
Մոսկվան չի զոհաբերի իր ձկնորսների շահերը՝ Ֆարերյան կղզիների հետ ձկնորսության համաձայնագիրը պահպանելու համար։ Ինչպես տեդեկացնում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հայտարարել է Կոպենհագենում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինը։
Դիվանագետի խոսքով՝ Ֆարերյան կղզիները վերջերս որդեգրել է ռուսական ձկնորսների նկատմամբ խտրական վերաբերմունք՝ մասնավորապես մտցնելով նավահանգիստներում մուտքի սահմանափակումներ ռուսական ձկնորսական նավերի համար։ Ի պատասխան՝ «Ռոսրիբոլովստվոն» առաջարկել է արգելել կղզիներից ծովամթերքի ներմուծումը Ռուսաստան։
«Ռուսական կողմի պատասխանն ուղղված չէ 1977 թվականի ձկնորսության համաձայնագրով սահմանված երկկողմ հարաբերությունների վատթարացմանը, սակայն այս ոլորտում լայնածավալ համագործակցության պահպանման հեռանկարները, ներառյալ ձկնամթերքի առևտուրը, նկատելիորեն վատթարացել են: Ձկնորսությունը կարող է իրականացվել միայն փոխշահավետության հիման վրա: Դրանից է կախված պայմանագրի հետագա ճակատագիրը: Ռուսական կողմը միակողմանի զիջումների չի գնա և չի զոհաբերի իր ձկնորսների շահերը»,- նշել է Բարբինը:
Ռուսաստանի և Ֆարերյան կղզիների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Մոսկվան նրանց ձկնորսության քվոտա է տրամադրում Բարենցի ծովում։ Իր հերթին, ռուսական կողմը ստանում է նույն հնարավորությունը Ֆարերյան ջրերում, ինչպես նաև իրավունք է ստանում որսը փոխադրել նրանց նավահանգիստներով։