Բաժիններ՝

ԵՄ-ն Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման ծրագիր է մշակել

Եվրամիությունը մշակել է Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության համապարփակ կարգավորման ծրագիր։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է «Euractiv» պորտալը՝ հղում անելով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պատրաստած փաստաթղթի նախագծին։

«Հաշվի առնելով ներկա իրավիճակը և, չնայած ակնհայտ դժվարություններին ու անորոշություններին, եկել է ժամանակը պատրաստվելու իսրայելա-պաղեստինյան համապարփակ խաղաղությանը»,-ասվում է փաստաթղթի նախագծի ներածությունում։

Տասը կետից բաղկացած ծրագիրը նախանշում է մի քանի քայլ, որ կարող են ի վերջո խաղաղություն բերել Գազայի հատվածին, ստեղծել անկախ Պաղեստին պետություն, կարգավորել հարաբերությունները Իսրայելի և արաբական աշխարհի միջև և երաշխավորել երկարաժամկետ անվտանգությունը տարածաշրջանում։

Ակնկալվում է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունը կլինի հունվարի 22-ին Բրյուսելում կայանալիք արտգործնախարարների հանդիպման գլխավոր թեմաներից մեկը։ Այս հանդիպման ընթացքում ԵՄ 27 երկրների արտգործնախարարները բանակցություններ կվարեն Իսրայելի և Պաղեստինի գործընկերների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս