Բաժիններ՝

Մյանմայի մոտ 600 զինվորական հատել է Հնդկաստանի սահմանը զինյալների հետ բախումների պատճառով

Մյանմայի մոտ 600 զինվորական հատել է Հնդկաստանի սահմանն այն բանից հետո, երբ նրանց ճամբարները գրավել է «Արական» էթնիկ խմբավորման բանակը:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը, որն էլ վկայակոչում է կառավարական աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ զինվորականներն ապաստան են գտել Միզորամ նահանգում:

Նահանգի իշխանությունները նամակով դիմել են կենտրոնական կառավարությանը և ներքին գործերի նախարար Ամիտ Շահին՝ ընդգծելով Մյանմայի բանակի անձնակազմի արագ հայրենադարձության անհրաժեշտությունը:

«Մարդիկ փախչում են Մյանմայից մեր երկիր՝ ապաստան փնտրելու համար, և մենք օգնում ենք նրանց հումանիտար նկատառումներով», – լրագրողների հետ զրույցում ասել է Միզորամի գլխավոր նախարար Լալդուհոման:

Մյանմայում ակտիվ են զինված էթնիկ խմբավորումները, որոնք հաճախ են բախվում զինվորականների հետ։ Երկրի բանակը քաղաքացիական կառավարությանը հեռացրել է 2021 թվականի փետրվարի 1-ին։ Զինվորականները հայտնել են, որ 2020 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններում ի շահ «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության լուրջ կեղծիքներ են եղել:

Իրավապաշտպանների տվյալներով՝ վերջին երկու տարում Մյանմայում բախումների հետևանքով ավելի քան 6 հազար մարդ է զոհվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս