Բաժիններ՝

Շվարցենեգերն աճուրդում վաճառել է ժամացույցը, որի պատճառով իրեն ձերբակալել էին Գերմանիայում

Դերասան Առնոլդ Շվարցենեգերն աճուրդում 270 հազար եվրոյով վաճառել է իր ժամացույցը, որը դարձել էր Մյունխենում Գերմանիայի մաքսատան աշխատակիցների կողմից նրան ձերբակալելու պատճառ։ Այս մասին հաղորդում են արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ։

Բարեգործական աճուրդը տեղի է ունեցել հունվարի 18-ի երեկոյան Stanglwirt հյուրանոցում` Ավստրիայի Կիցբյուել լեռնադահուկային հանգստավայրի մերձակայքում։ Շվեյցարական Audemars Piguet մակնիշի ժամացույցի մեկնարկային գինը, որը պատվերով պատրաստվել է հատուկ դերասանի համար, կազմել է 50 հազար եվրո: Ստացված փողը կհատկացվի «Շվարցենեգերի կլիմայական նախաձեռնություններ» բնապահպանական նախագծերի ֆինանսավորմանը:

Հունվարի 17-ին Շվարցենեգերին Գերմանիայի մաքսատան ներկայացուցիչները ձերբակալել էին Մյունխենի օդանավակայանում՝ չհայտարարագրված թանկարժեք ժամացույց անցկացնելու փորձի համար։ Դերասանը մի քանի ժամ մնացել էր օդանավակայանում, նրան բաց էին թողել 35 հազար եվրոյի չափով տուգանքի վճարումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս