Բաժիններ՝

Դամասկոսին Իսրայելի օդային հարվածի հետևանքով զոհվել են իրանցի ռազմական խորհրդականներ

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի արևմուտքում իրանցի ռազմական խորհրդականների հանրակացարաններից մեկի վրա, որը Սիրիայում Իրանի դեսպանատան մոտ է եղել:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, «Al Mayadeen» հեռուստաալիքը հայտնել է՝ հարձակման հետևանքով զոհվել է երեք իրանցի սպա:

Նրանք հրամանատարական դիրքեր են զբաղեցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ քուդս» հատուկ ջոկատում: Նրանցից մեկը գլխավորել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայությունը Սիրիայում։

Հարձակմանը մասնակցել է երեք ինքնաթիռ։ Չորսհարկանի տունը, որտեղ բնակվել են սպաները, ամբողջությամբ ավերվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031