«Գրողը ձեզ տանի. Նրանք, ովքեր որևէ գերտերության մասին՝ լինի ՌԴ, ԱՄՆ, թե Չինաստան, կհայտարարեն, որ մեզ թշնամի պետություն է, իմացե՛ք, որ գործակալ են, որոնց առաքելությունը Հայաստանը թաղելն է»
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ հասկանալով՝ ինչ է ասել Լավրովը:
Ասել է Ադրբեջանին, որ Զանգեզուր միջանցք կոչվածի մասին բան չենք պայմանավորվել: Հայաստանին էլ ասել է, որ Հայաստանի տարածքի վրայով անցնող Նախիջևանին կապող ճանապարհը պիտի ռուսները հսկեն:
Ի դեպ, այս վերջինը բառացիորեն գրված է այն թղթում, որը Նիկոլը ինքնագլուխ ստորագրել է (9 նոյեմբեր, 2020-ին):
Ի սկզբանե, Լավրովի ասած ճանապարհն էլ միջանցքի մասին է, որին համաձայնություն է տվել նիկոլը իր ստորագրությամբ: Այդ թղթում հստակ գրված է, որ ռուսները պիտի հսկեն դա, սա էլ ստորագրել է:
Եթե հարցը նա է, որ այդ թղթով Արցախի մասին գրված իրենց բաժին պարտավորվածությունը ռուսները չեն պահել, ուրեմն թող հայտարարի, որ հետ է կանչում իր ստորագրությունը (եթե այդքան պլոճիկ ունի): Իսկ խամաճիկ դիկտատորը իհարկե նման բան անել չի կարող, և դրա համար էլ խամաճիկ է կոչվում:
Ինչ է ստացվում. Նիկոլը որը ապօրինի մեր ազգի ու պետության անունից թղթեր է ստորագրել (ապօրինի քանի որ որևէ վավերացման գործընթացով դա չի անցել), մեզ բոլորիս տարել դարձրել է գերի, և՛ ազերների, և՛ ռուսների ձեռքը, անվանվում է «լեգիտիմ ընտրված ղեկավար», իսկ Ռուսաստանը՝ «թշնամի պետություն»:
Որտե՞ղ է այս մարդկանց ուղեղը: Իհարկե ուղեղ ունեն, սրանց ուզածն այլ է. ռուսների հպատակ նիկոլով Հայաստանը դարձնել ռուս-արևմտյան հակամարտության հերթական մարտադաշտ:
Հ.Գ. Նրանք, ովքեր որևէ գերտերության մասին՝ լինի Ռուսաստան, ԱՄՆ, թե Չինաստան, կհայտարարեն, որ մեզ թշնամի պետություն է, իմացե՛ք, որ գործակալ են, որոնց առաքելությունը Հայաստանը թաղելն է:
Գրողը ձեզ տանի»: