Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, ՔՊ-ն կունենա միանձնյա թուրքական կառավարում. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը պատասխանեց «168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հարցին՝ ավելի քան 700.000 մարդ իշխանությանը ձայն չի տվել, և, թերևս, ընդդիմության նպատակը միայն իշխանություն հանուն իշխանության չէր, այլ կանխելու թուրք-ադրբեջանական ծրագրերը, որը պատրաստվում է իրականացնել Փաշինյանը, հատկապես, երբ թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին շատ ուղիղ հայտարարել է՝ «Թրամփի ուղի» կամ «Զանգեզուրի միջանցքը» իրականում դա «Թուրանի միջանցք է»: Ըստ այդմ՝ ընդդիմությունը ձայները չփոշիացնելու խնդիր ունի:

«Բոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրություններում: Եթե վերցնենք այն ընդդիմադիր ուժերին, որոնք, այսպես ասած, վառեցին ժողովրդի քվեները, եթե դա չբաշխվեր, եթե ՔՊ-ն չօգտվեր այդ քվեներից, բոլոր հաշվարկներով երևում էր, որ իրենք չեն հաղթել այս ընտրություններում: Բայց իրենք փորձում են դա գրանցել՝ որպես հաղթանակ, և ամենակարևորը՝ իրենք և իրենց աջակցող ուժերը սկսեցին զարգացնել այն նարատիվները, որ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, քանի որ, եթե մանդատներն ընդդիմությունը չի վերցնում, իրենք ստանում են հնարավորություն միանձնյա կառավարել ԱԺ-ն»,- վերը նշված հարցադրումներին արձագանքեց Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ կա նաև իշխանության լեգիտիմության ապահովման խնդիր:

«Ես ուզում եմ այդ հարցը քննարկելով ընդդիմադիր բոլոր ուժերի հետ՝ մենք հասկանանք՝ կվերցնենք մանդատները, չենք վերցնի մանդատները, մենք պայքարելու ենք, քանի որ մեր պետությունն ունենալու է ոչ լեգիտիմ իշխանություն և Ադրբեջանի ու Թուրքիայի ձևավորած մեխանիզմը ՀՀ-ում, որով տանելու են մեր երկիրը թրքացման»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930