Ռուսաստանի դեմ նախապատրաստվում է ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթը
Ռուսաստանի դեմ պատրաստվող պատժամիջոցների 13-րդ փաթեթը կարող է ներառել ավելի քան 200 ֆիզիկական անձանց և ընկերություններ:
Նշվում է, որ նախապատրաստվող փաթեթի մասին DPA գործակալությանը տեղեկություններ են տրամադրել եվրոպացի պաշտոնյաները։
«Պլանների համաձայն՝ լրացուցիչ պատժամիջոցները կարող են վերաբերել ավելի քան 200 մարդու և ընկերությունների», – գրում է գործակալությունը։
Այս միջոցները ներառում են ակտիվների սառեցում ԵՄ-ի տարածքում: Նաև պաշտոնյաներն իրավական բազա են պատրաստում ՌԴ-ի ավելի վաղ սառեցված ակտիվներից ստացված շահույթներն Ուկրաինային փոխանցելու համար:
Պատժամիջոցների տակ կհայտնվեն նաև այն օտարերկրյա ընկերությունները, որոնք վերավաճառքի միջոցով «նպաստում են Ռուսաստանի ռազմական ու տեխնոլոգիական ամրապնդմանը կամ նրա պաշտպանության ու անվտանգության հատվածի զարգացմանը»։ Այս դեպքում նոր միջոցները ԵՄ ընկերություններին թույլ չեն տա կրկնակի նշանակության ապրանքներ և տեխնոլոգիաներ վաճառել նրանց։
Իր հերթին Bloomberg գործակալությունը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդում է, որ Ռուսաստանի դեմ սեփական պատժամիջոցներն են պատրաստում նաև G7-ի անդամ երկրները:
Արևմուտքն ուժեղացրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը Ուկրաինայում Մոսկվայի ծավալած ռազմական գործողությունների պատճառով, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների բարձրացման Եվրոպայում և ԱՄՆ-ում: