
Ռուսաստանի ակտիվների բռնագրավման ծրագիրը՝ «Յոթնյակի խմբում»

Բելգիայի կառավարությունը արևմտյան և «Յոթնյակի խմբի» (G7) երկրների ներկայացուցիչներին հայտնել է Ուկրաինայում պատերազմի պատճառած վնասները փոխհատուցելու համար ռուսական ակտիվները բռնագրավելու առաջարկի ներկայացման մասին:
Ըստ Financial Times-ի՝ Բելգիայի կառավարության առաջարկը թույլ կտա Ուկրաինայի վերականգնման համար միջոցներ հայթայթելու նպատակով Ռուսաստանի նկատմամբ պարտավորություններ ու պարտքեր դուրս գրել, ապա օգտագործել ռուսական ակտիվները՝ այդ պարտքերի մարումը երաշխավորելու համար:
Financial Times-ը գրել է, որ Կիևին աջակցող երկրների կոալիցիան Մոսկվայից պահանջելու է մարել թողարկված պարտավորությունների պատճառով պարտքերը, և եթե այս երկիրը հրաժարվի, ապա «Յոթնյակի» խումբը կսկսի բռնագրավել սառեցված ակտիվները։
Այս գործընթացը միջոց է շրջանցելու որոշ իրավական խոչընդոտները ռուսական ակտիվների բռնագրավման համար։
Անցյալ ամիս Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոյը հայտնել էր ռուսական ակտիվները, որպես գրավ, Ուկրաինայի ֆինանսավորման համար օգտագործելու հնարավորության մասին։
Financial Times-ը, որը ներկա է եղել ռուսական ակտիվների առգրավման վերաբերյալ ԱՄՆ-ԵՄ բանակցություններին, հաղորդել է, որ Բելգիայի առաջարկը ԵՄ-ում և Յոթնյակի խմբում տարբեր տեսակետների միջև համաձայնություն գալու փորձ է:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու և Արևմուտքից օգնություն ստանալու բազմակի դիմումներին զուգահեռ, ինչպես նաև Ռուսաստանի սահմանի մոտ Արևմուտքի տեղաշարժերի հետևանքով, նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի փետրվարի 24-ին՝ ի պատասխան Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ղեկավարության ռազմական օգնության խնդրանքին, հրամայեց ռազմական հարձակում իրականացնել Դոնբասի շրջանում։
Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Վաշինգտոնը և նրա դաշնակիցները արձագանքեցին Մոսկվայի գործողություններին՝ պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ։