ԱՄՆ-ի օդային հարձակումը Սիրիայի և Իրաքի դեմ կարող է հանգեցնել լարվածության սրմանը․ Բորել
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեպ Բորելը մտահոգություն է հայտնել Արևմտյան Ասիայում լարված իրավիճակում Սիրիայի և Իրաքի դեմ ԱՄՆ-ի օդային հարձակման հետևանքների վերաբերյալ՝ զգուշացնելով, որ այդ գործողությունները կարող են հանգեցնել լարվածության սրմանն ու էսկալացիայի շրջանակի ընդլայնմանը:
Շաբաթ երեկոյան Բրյուսելում Եվրամիության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ավարտին իր ելույթում անդրադառնալով Սիրիայի և Իրաքի դեմ ԱՄՆ-ի օդային հարվածներին, Ջոզեպ Բորելը լրագրողներին ասել է, որ ցանկացած հարձակում կհանգեցնի լարվածության սրմանը, և շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ նախարարները մտահոգություն են հայտնել և կտրականապես դեմ արտահայտվել այս գործընթացին։
Եմենի «Անսարուլահ» շարժման քաղբյուրոն շաբաթ երեկոյան տարածած հաղորդագրության մեջ, դատապարտելով ԱՄՆ-ի վերջին հարձակումները Սիրիայի և Իրաքի վրա, հայտարարեց, որ ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունները տարածաշրջանը ներքաշում են ավելի լայն հակամարտության մեջ և սպառնալիք են միջազգային խաղաղության և անվտանգության համար:
«Անսարուլահ» շարժման քաղբյուրոյի հաղորդագրության մեջ ասվում է. «Իրաքի և Սիրիայի դեմ ռազմական ագրեսիան իրականացվել է իսրայելական թշնամուն ԱՄՆ-ի աջակցության շրջանակներում՝ շարունակելու իր հանցագործությունները Գազայում Պաղեստինի ժողովրդի դեմ»:
Միացյալ Նահանգները, որն, իր և իր դաշնակիցների շահերին համահունչ, երկար տարիներ իր ռազմական ներկայությամբ Արևմտյան Ասիայի տարածաշրջանը դարձրել է անապահով ու անկայուն, ժամանակ առ ժամանակ ագրեսիվ գործողություններով այս զգայուն տարածաշրջանում էսկալացիայի բռնկման պատճառ է դառնում։
CENTCOM կոչվող Ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը հայտարարություն է տարածել, որ ուրբաթ երեկոյան Միացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի ինքնաթիռներով, այդ թվում՝ հեռահար ռմբակոծիչներով, որոնք թռչել էին Միացյալ Նահանգներից, հարվածել են ավելի քան 85 թիրախների։ Այդ ավիահարվածների ժամանակ կիրառվել է ավելի քան 125 ճշգրիտ զինտեխնիկա։