
ՌԴ-ն ՄԱԿ ԱԽ–ի հրատապ նիստ է խնդրել Իրաքին և Սիրիային ԱՄՆ հարվածների պատճառով. Պոլյանսկի

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է խնդրել՝ կապված Իրաքի և Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների հետ: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Այս ամիս նախագահող գայանցիները նախատեսում են նշանակել այն Նյու Յորքի ժամանակով ժամը 16: 00-ին»,-նշել է Պոլյանսկին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը (CENTCOM) անցած գիշեր ավիահարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում: Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ավիահարվածները երկրի արևելքում հանգեցրել են զոհերի խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում, ինչպես նաև մեծ վնաս են հասցրել պետական և մասնավոր սեփականությանը: