Սալվադորի նախագահը ձայների 83 %-ով հաղթում է ընտրություններում

Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն առաջատարն է պետության ղեկավարի ընտրություններում՝ քվեաթերթիկների 31 %-ի հաշվարկի արդյունքներով։ Ըստ երկրի Գերագույն ընտրական տրիբունալի տվյալների՝ նա հավաքում է ընտրողների ձայների 83 %-ը։

Բուկելեի օգտին տրվել է 1 295 888 քվե, իսկ նրա ամենամոտ մրցակցի՝ նախկին պատգամավոր Մանուել Ֆլորեսի օգտին՝ 110 244: Ընդամենը հաշվվել է 1,56 միլիոն ձայն։

Ավելի վաղ 42-ամյա Բուկելեն հայտարարել էր, որ հաղթել է փետրվարի 4-ին կայացած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների ավելի քան 85 %-ը, իսկ նրա «Նոր գաղափարներ» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում ստացել է Օրենսդիր ասամբլեայի (միապալատ խորհրդարան) 60 տեղերից 58-ը:

Գերագույն ընտրական տրիբունալի կայքում առայժմ չեն հրապարակվել խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Տեսանյութեր

Լրահոս