Բաժիններ՝

Նեթանյահուն կմեկնի Իսրայելից ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, չնայած Լիբանանում ռազմական գործողության մեկնարկին, ուժի մեջ է թողել Նյու Յորք ուղևորվելու իր պլանները` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ներկա գտնվելու համար, սակայն մեկ օրով հետաձգել է մեկնումը։ Այս մասին հաղորդել է նրա գրասենյակը։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար կուղևորվի վաղը՝ հինգշաբթի օրը (խմբ.` սեպտեմբերի 26-ին), և կվերադառնա շաբաթ օրը (խմբ.` սեպտեմբերի 28-ի) երեկոյան: Օրվա ընթացքում վարչապետը խորհրդակցություններ կանցկացնի ուժային կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու գրոհները Լիբանանի վրա», – հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հյուսիսի նետեր» անվանմամբ «կանխարգելիչ հարձակողական գործողություն» սկսելու մասին։ Գործողության շրջանակներում իսրայելական զորքերը հարվածներ են հասցնում «Հեզբոլլահ»-ի ռազմական ենթակառուցվածքին՝ նշելով, որ իրենց նպատակն է անվտանգ պայմաններ ստեղծել Իսրայելի հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի այնտեղ կարողանան վերադառնալ տասնյակ հազարավոր տեղաբնակները, որոնք տարհանվել են 2023 թ. հոկտեմբերի 8-ից «Հեզբոլլահ»-ի կողմից իրականացվող մշտական ​​գնդակոծությունների պատճառով։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ երկրի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 569 մարդ, այդ թվում՝ 50 երեխա։ 1835 մարդ վիրավորվել է։ Լիբանանի հարավից տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30