Հավատարիմ ենք ՀՀ և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն «X»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:

«Մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղը կրկին դարձավ ռազմական հակամարտության թատերաբեմ։ Հազարավոր մարդիկ իրենց տներից փախան Հայաստան: Այդ ժամանակից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը մշտապես աշխատում են կողք կողքի ապրելու համար և սկսել են խաղաղ բանակցությունները։

Մենք հավատարիմ ենք երկու երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք աջակցում ենք կայուն խաղաղության հասնելու ջանքերին։ Այսօր ԱԳ նախարար Անալենա Բերբոքը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ քննարկել է, թե ինչպես հասնել դրան»,- ասված է արտգործնախարարության հայտարարությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30