Չինաստանի ստեղծած անօդաչուն կարող է հասնել Թայվան կղզի. ԶԼՄ

Չինական Norinco պաշտպանական ընկերությունը զինամթերք է ստեղծել, որը կարող է հասնել մինչև 200 կմ հեռավորության վրա գտնվող կետի։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։

Օդաչվություն և տիեզերագնացության Նանկինի համալսարանի ամսագրում հրապարակված տվյալների վրա հղում կատարելով` պարբերականը նշում է, որ դրոնը 105 րոպեի ընթացքում կարող է շարժվել մինչև 144 կմ/ժ արագությամբ, ինչը կապահովի 200 կմ պահուստային ընթացք։ Անօդաչուն, նախքան ընտրված թիրախը նշանավորելը, կարող է որոշ ժամանակ նաև օդում կախված մնալ։

Թռիչքի հեռահարությունը բավարար է 180–կիլոմետրանոց Թայվանի նեղուցը հատելու համար։

Արտադրողները հայտարարել են, որ նման զինամթերքը կարող է արտադրվել ցածր գնով, ինչը Չինաստանին պոտենցիալ առավելություն է տալիս անօդաչուների սպառազինության ցանկացած մրցավազքում։

Չինաստանի կենտրոնական կառավարության և նրա կղզյակային նահանգի միջև պաշտոնական հարաբերությունները խզվել են 1949 թվականին այն բանից հետո, երբ Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության հետ քաղաքացիական պատերազմում Չան Կայշիի գլխավորած Գոմինդանի ուժերը պարտվեցին ու տեղափոխվեցին Թայվան։

Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործնական և ոչ պաշտոնական շփումները վերականգնվեցին 1980–ականների վերջին։ 1990-ականների սկզբից կողմերը սկսեցին հաղորդակցվել հասարակական կազմակերպությունների միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30